Ծնունդդ շնորհավո՛ր, Չարե՛նց․ ԱԺ խոսնակի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

Մարտի 13-ին լրացավ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 112-ամյակը, ինչի առիթով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ֆեյսբուքյան իր էջում մի հատված է մեջբերելով Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմից, գրել է․

«Ծնունդդ շնորհավոր, Չարենց,

«Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված՝
Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված։
Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ՝
Եկել էին նրանք նորից՝ հուսավառված ու կրակոտ…

Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան
Կարմիր վառվեց արևը բորբ, որպես կռվի ազդանշան,
Երբ բռնկվեց արևելքում արևը՝ նոր լույսով վառված,
Դո՜ւրս նետվեցին կայարանից ամբոխները խելագարված…

Աչքերն հառած հեռո՜ւ-հեռո՜ւն կարմիր վառվող արեգակին՝
Արևավառ հեռուներում նրանք կռվում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
Դեպի Արև՜ն էին գնում ամբոխները խելագարված…»: