«Մեդլայն կլինիկ» ընկերության տնօրենը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

նկար

«Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Նիստը տեղի է ունեցել գիշերը, դատարանի՝ կալանավորելու մասին որոշումը հրապարակվել է առավոտյան՝ ժամը 10:00-ին։

Ինչ վերաբերում է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, ապա նրա կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նույն վարույթով մեղադրյալ Մ. Ե.-ին կալանավորելու միջնորդության մասին որոշումը դեռեւս հայտնի չէ։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ