Աշտարակ-Թալին հատվածի Աղձք բնակավայրի մոտ պայթեցումներ են լինելու. երթեւեկությունը 10 րոպե փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

b195e311-4e17-4439-b2fa-b2045c33c276.jpg

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ում՝ Աշտարակ-Թալին հատվածի Աղձք բնակավայրի մոտ (Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհ, կմ35+800-կմ35+900), ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 16.00-ից 18.30-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Այդ ժամանակահատվածում ճանապարհը մոտ 10 րոպե փակ կլինի երթևեկության համար։

--00—ԶՀ