Թուրքիայի Աշխատավորական կուսակացության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Screenshot 2023-04-24 182809

Թուրքիայի «Աշխատավորական կուսակցությունը» (TİP-ԹԱԿ) Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Twitter-ում, փոխանցում է Ermenihaber.am-ը։

«Մենք շարունակում ենք ապրել այն ցավը, որ ունեցել են մեր աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայերը՝ իրենց հողերից բռնի տեղահանվելիս։

Այս մեծ աղետին առերեսվելը մեր պատասխանատվությունն է ոչ միայն մեր անցյալի, այլև համատեղ ապագայի հանդեպ։ Միասին կառուցելու ենք մի երկիր, որտեղ եղբայրաբար ապրելու ենք լուսավոր և ազատ օրեր»։

--00—ՅՄ