Ուրուգվայի նախագահը երկրի խորհրդարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման ակցիային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

1109637

Ուրուգվայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել, որին մասնակցել է նաև Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրուգվայի նախագահն այդ մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ։

«Օրենսդիր պալատում մասնակցել եմ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման ակցիային»,- գրել է Ուրուգվայի նախագահը։

Միջոցառմանը մասնակցել է նաև Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արգիմոնը, ով «Թվիթեր»-ի իր էջում արել է հետևյալ գրառումը․ «Մանսակցեցինք Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման ակտին՝ հաստատելով մեր հավատարմությունը հիշողության պահպանմանը և արդարության պահանջին»։

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարն էլ «Թվիթեր»-ում տեսանյութ է հրապարակել միջոցառումից։

--00—ՅՄ