Ով գոռում է «Նիկոլ-դավաճան», սառը զե՞նք ունի․ մանրամասներ՝ ձերբակալված տղամարդու դեպքից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ruben

«30-ամյա տղամարդը ՔՊ գրասենյակի դիմաց(Սայաթ-նովա փողոցում) պատահաաբար նկատել է Նիկոլ Փաշինյանին․ նրան դավաճան է անվանել, որից հետո նրան ձերբակալել են՝ առանց տեղեկացնելու՝ ինչու»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանի փոխանցմամբ՝ քաղաքացուն 1․5 ժ պահելուց հետո ազատ են արձակել․ նրան տարել էին բաժին՝ սառը զենք պահելու կասկածանքով․

«Իրավապաշտպանները, քաղաքացիները ձեզ մենակ չեն թողնելու, հնարավոր է՝ բողոքարկենք ձերբակալման որոշումը։ Փաստորեն, ով ասում է «Նիկոլ-դավաճան», սառը զե՞նք ունի»,- եզրափակել է Մելիքյանը։ 

--00—ՍՊ