Հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար Սամվել Վարդանյանին ձերբակալելու որոշումը բողոքարկեցինք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

c94bad76-a5b8-4abb-8c38-23386f791e3d.jpg

Հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար Սամվել Վարդանյանին մեկուկես ժամով ձերբակալելու որոշումը բողոքարկեցինք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․

«Քիչ առաջ Սամվելի հետ բողոքարկեցինք հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար նրան մեկուկես ժամով ձերբակալելու որոշումը։

Պետք է փորձենք այսուհետ հետևողական լինել և բողոքարկել անգամ տասը րոպեով ապօրինի ձերբակալման որոշումները։

Վարույթի հետագա ընթացքի մասին հանրությանը կիրազեկենք լրացուցիչ»,-գրել է Մելիքյանը։

Նշենք, որ ապրիլի 25-ին Չարենց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում քաղաքացի Սամվել Վարդանյանը «դավաճան» էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո նրան ձերբակալել և տարել են ոստիկանական բաժին։ Միջադեպից հետո Սամվելին տնօրենը ազատել է աշխատանքից։

--00—ԶՀ