ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Screenshot 2023-05-04 095631

Խոսքն այն մասին է, որ երկխոսության միջոցով առաջ շարժվենք չորս հիմնական ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով երկխոսություն, երկու երկրների միջև սահմանի դելիմիտացիա և հասարակական և խորհրդարանական գծերով կապերի հաստատում, առանց որոնց դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Գալուզինը նշել է, որ կարգավորման հիմնական տարրերը, այն է՝ հրադադարը և հայ-ադրբեջանական կարգավորման շարժման առանցքային ուղղությունների ձևակերպումը, այս բոլոր սկզբունքները ձևակերպվել են և սկսել են իրագործվել բացառապես Ռուսաստանի և նրա նախագահի միջնորդական առաքելության շնորհիվ․ «Սա ինքնին արդեն լուրջ ձեռքբերում է»,-ասել է նա։

Ըստ փոխնախարարի, ՌԴ-ն այս տարիներին չորս ուղղություններով փորձել է կոնկրետ գործնական ջանքեր գործադրել, դրանցից յուրաքանչյուրի համար լուրջ ներուժ և հիմքեր են մշակվել հետագա առաջխաղացման համար․ «Հասկանալի է, որ այնպիսի հին և զգայուն կոնֆլիկտային իրավիճակների լուծումը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են, եթե իրատեսորեն նայենք իրերին, չի կարող ընթանալ առանց ինչ-որ կոպտությունների և խնդիրների «գետնի վրա»»։

--00—ՅՄ