«Խաղաղությանը հասնելու համար պետք է երաշխավորել հայերի իրավունքները». Չեխիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Չեխիան կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություներին և այն ջանքերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայունացմանը։ Այս մասին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։



«Արդեն նշեցի, որ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հիմնարար նշանակություն ունի։ Իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, եթե ես գնահատեի ով ինչպես խախտումներ անում»,-նշեց Չեխիայի վարչապետը։



Նրա խոսքով՝ Չեխիայի և ԵՄ անդամ մյուս պետությունների նպատակը տարածաշրջանում կայունության և մնայուն, տևական խաղաղության հասնելն է։



«Այդ կայուն խաղաղությունը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի և հայերի իրավունքները»,-նշեց Պետր Ֆիալան։



Մանրամասները՝ տեսանյութում։



--00—ԶՀ