Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են կոնկրետ հարցերի շուրջ. Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

բլինքեն

Մայիսի 4-ին Արլինգթոնում կայացել է Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը` եզրափակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների փուլը:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հյուրընկալել է փակման լիագումար նիստը և ամփոփել այն․

«Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են կոնկրետ հարցերի շուրջ և այժմ ավելի լավ պատկերացում ունեն միմյանց դիրքորոշումների վերաբերյալ առանցքային հարցերում։ 

Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ և կիսել կառավարությունների հետ այն ըմբռնումը, որ բարի կամքի, ճկունության ու փոխզիջման դեպքում համաձայնությունը լիովին հասանելի է։ Նրանք շարունակում են ունենալ ԱՄՆ-ի ամբողջական աջակցությունը»,- նշել է նա։ 

--00—ԱՊ