Ո՞ր երկրների քաղաքացիներն են ՀՀ-ում թրաֆիքինգի ենթարկվում․ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

թրաֆիկ

Մարդկանց թրաֆիքինգի մասին օրերս հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի Հայաստանին վերաբերող գլուխն արդեն թարգմանվել է հայերեն։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

2021 թվականի զեկույցում Հայաստանը բարելավել է իր դիրքերը։ Զեկույցն արձանագրում է, որ նախորդ տարվա համեմատ թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ջանքերն ավելացել են և մատնանշում է հետագա բարելավման ուղղությունները։

Ըստ զեկույցի՝ վերջին 5 տարիների տվյալները նաև փաստում են, որ Հայաստանում տեղի է ունենում տեղացի և օտարերկրացի զոհերի շահագործում, ինչպես նաև Հայաստանի 9 SENSITIVE BUT UNCLASSIFIED քաղաքացիների շահագործում արտերկրում: Ռուսաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Թուրքիայում աշխատանք փնտրող որոշ հայ միգրանտները թրաֆիքինգ իրականացնողների կողմից աշխատանքային շահագործման են ենթարկվում՝ սովորաբար զոհ գնալով աշխատանքի տեղավորման հետ կապված խաբեություններին և աշխատանքի տեղավորման միջնորդների կողմից միջնորդավճարների չափից մեծ պահանջներին։ ՀՀ քաղաքացի կանայք կարող են նաև սեռական թրաֆիքինգի ենթարկվել Միացյալ Արաբական Էմիրություններում և Թուրքիայում: ՀՀ քաղաքացի կանայք երկրի ներսում կարող են ենթարկվել սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի, նրանց նաև կարող են դրդել հարկադիր մուրացկանության: Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով: Հայաստանի գիշերային ակումբներում որպես պարուհիներ աշխատում են ռուս, ուկրաինացի և բելառուս կանայք, որոնք խոցելի են սեռական թրաֆիքինգի մասով: Թրաֆիքինգ իրականացնողները կարող են թիրախավորել պարսիկ և հնդիկ միգրանտներին, որոնք պատրաստակամորեն աշխատանք են փնտրում ստվերային ոլորտում, որտեղ կարող է շահագործվել նրանց աշխատանքը։ Աշխատանքային և սեռական թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները:

Զեկույցի հայերեն տարբերակն ամբողջությամբ՝ այստեղ։

--00—ԼՄ