Ինչո՞ւ հետաձգվեց ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ վաշինգտոնյան հանդիպումը․ Պետդեպի մեկնաբանությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսված հանդիպման հետաձգումը:

Հարցին՝ որքանով է այս հանդիպման չեղարկումը արտացոլում բանակցային գործընթացի վիճակը և առկա տարաձայնությունները, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը իր ճեպազրույցում մասնավորապես նշել է․

«Դա 100 տոկոսով կապված էր պլանավորման խնդիրների հետ: Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին, քանի որ կողմերը շարունակում են Հարավային Կովկասում խաղաղության շուրջ երկխոսությունը։ Մենք հավատում ենք, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է մնացած հարցերի լուծման համար․ համաձայնագիրը հասանելի է։ Հույս ունենք հանդիպումը հնարավորինս շուտ անցկացնել»,- ասել է նա։ 

Հարցին՝ ԱԳ նախարարները Վաշինգտոն կայցելե՞ն մինչև այս ամսվա վերջ, պետքարտուղարության խոսնակը նշել է․ «Ես չեմ պատրաստվում ժամկետ սահմանել, բացի ասելուց, որ մենք անհամբեր սպասում ենք հանդիպումը կրկին անցկացնելուն»:

--00—ՍՊ