Երկխոսության տարածք ենք տրամադրել, կարգավորման համաձայնության հարցերը պետք է կողմերը որոշեն․ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

պետդեպ

Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, «Ազատության»-ը փոխանցել են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից՝ պատասխանելով լրատվամիջոցի հարցին՝ արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։

Պետքարտուղարության խոսնակն ասել է՝  ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում:

«Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», - նշել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Միաժամանակ ընդգծել են՝ իրենք տարածք են տրամադրել երկխոսության համար, իսկ թե ինչը կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, ինչը՝ ոչ, նաև՝ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն։

--00—ՍՊ