Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձրաստիճան հանդիպումը․ ներկա է ՆԳՆ պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նգն

Նյու Յորքում մեկնարկել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրի միջանկյալ վերանայման ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձրաստիճան հանդիպումը, որին մասնակցում է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձրաստիճան հանդիպմանը մասնակցում են նաև ՄԱԿ-ում ՀՀ Մշտական Ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, ՆԳՆ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը և ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչության աշխատակիցներ։

--00—ՍՊ