Նիկոլը սրընթաց գնում է «կադաստրային» կապիտուլյացիայի` ոչնչացնելով բոլոր այլընտրանքները. Զուրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Նիկոլը սրընթաց գնում է «կադաստրային» կապիտուլյացիայի` ոչնչացնելով բոլոր այլընտրանքները:  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանի համոզմամբ, Փաշինյանը ստում է, թե Հայաստանը չի ունեցել կադաստրի թուղթ, իրականում ունեցել է։ Նրա կարծիքով, Փաշինյանը տրվելով ճնշումներին՝ կադաստրի թուղթ է ուզում Թուրքիայից և Ադրբեջանից։

Զուրաբյանի պնդմամբ, ՀԱԿ-ը պարբերաբար վերջին տարիներին այլընտրանքներ է ներկայացրել, բայց իշխանությունը, դիմելով մանիպուլյացիայի, սպառում է բոլոր հնարավորությունները, փակուղային իրավիճակ ստեղծում և վերջում ասում, թե այլընտրանք ներկայացրեք։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ՍՊ