Կառավարությունը փոշիացրել է 44-օրյա պատերազմին «Հայաստան» հիմնադրամի հանգանակած 100 մլն ԱՄՆ դոլարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

1061477.jpg

Համայն հայության ՀՀ կառավարությունը փոշիացրել է 44-օրյա պատերազմի ժամանակ համայն հայության հանգանակած գումարը. Արցախի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով աշխարհի տարբեր մասերից փոխանցված գումարները Նիկոլ Փաշինյանի կառավարությունն՝ ըստ նպատակի չի օգտագորրծել։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։

Հիշեցնենք՝ «Հայաստանի համահայկական հիմնադրամը» համայն հանրության կամքին տուրք տալով դրամահավաք կազմակերպեց, որի արդյունքում հավաքագրվեց ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար, ինչը աննախադեպ էր։ Մինչև դա առավելագույնը հաջողվել էր հավաքել մոտ 29 մլն ԱՄՆ դոլար։ Հավանաբար պատճառը համայն հայության հավաքական կամքի արձագանքն էր պատերազմին, երբ յուրաքանչյուր ոք փորձում էր օգտակար լինել ինչով կարող էր։ Հայկական զինված ուժերի համար մեկը տաք հագուստ էր ուղարկում, մյուսը՝ բժշկական պարագաներ ու սնունդ, մեկ ուրիշն էլ զրահաբաճկոն ու զինվորական հանդերձանք, որի անհրաժեշտության մասին բարձրաձայնում էր հենց օրվա իշխանությունը։ Շատերը գումար էին հանգանակել՝ Արցախի հայապահպանության համար։

Թե ինչու հիմնադրամը որոշեց դրամական արտահայտություն ստացած կամքի կատարումը վերապահել ՀՀ կառավարությանը պարզ չէ, որի իրավական հիմքերը, հուսանք երբեւէ քննության առարկա կդառնան, ու պետք է դառնան, քանզի ՀՀ կառավարության բյուջեի տեղը գիտեին նաեւ հանգանակողները, բայց նախընտրել էին հիմնադրամին ուղարկել այն՝ ըստ նպատակի օգտագործելու համար, բայց խաբվեցին։ Առանց հանգանակողներին հարցնելու հիմնադրամը որոշեց, որ գումարը պետք է փոխանցել կառավարությանը, ենթադրվում էր, որ հավաքված գումարը պետք է ծախսվեր պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանական ունակությունները մրցունակ դարձնելու, հասցված վնասները մեղմելու ուղղությամբ, մինչդեռ այն փոշիացվել է։

ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացության համաձայն՝

- 100 մլն ԱՄՆ դոլարի 88.7 %-ը կամ 90.7 մլն ԱՄՆ դոլարը ծախսվել են սոցիալական նպատա-կով, որպես դրամական աջակցություն։ Ընդ որում, մոտ 71.7 մլն ԱՄՆ դոլարը ծախսվել է հաշվառված քաղաքացիներին, բնակչությանը, որից միայն 9.7 մլն Ամն դոլարը՝ Արցախի բնակչությանը։ Վիրավորներին, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքներին, բնակելի անշարժ գույքը կորցրածներին և նման ուղղություններով 18.9 մլն ԱՄՆ դոլար։

- Առողջապահական նպատակով ծախսվել է հավաքագրված գումարի 6.5 մլն ԱՄՆ դոլարը (6.4%), ինչը, նախորդ կետում նշված 19 մլն ԱՄՆ դոլարի մի մասի հետ վերը նշված ենթադրության 2-րդ մասի, հասցված վնասները մեղմելուն կարող է վերագրվել։

- 2.2 մլն ԱՄն դոլարը ծախսվել է ՏԻՄ-երին (1.6 մլն-ը), կացարան տրամադրած կազմակերպություններին (0.26 մլն) աջակցության, տեղափոխման (0.28 մլն) համար և Սյունիքի 150 քաղաքացու օգնելու (78 հազ ԱՄՆ դոլար) համար։

- Եվս 2.77 մլն դոլարը տրամադրվել են ուսումնական հաստատություններին, որպես ուսման վճարի փոխհատուցում, որը կարելի է աջակցություն համարել նրանց։

Մանրամասները՝ սկազբնաղբյուր կայքում։

--00--ԶՀ