Աշխարհաքաղաքական մեծ խաղում «Արցախյան գամբիտը» դեռ շարունակվում է․ Սենոր Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

սենոր

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, որ 44-օրյա պատերազմի ողբերգական իրականությունը պատմություն դառնալուն զուգահեռ պարզորոշվում է մեր պարտության խորքային պատաճառները: 

«Պարտության խորքային պատաճառները, ինչպես այս պատահականությունների իշխանությունն է փորձում ապակողմնորոշել, ոչ թե «նախկիների» կողմից թալանված բանակն է, ադրբեջանաթուրքական տանդեմի ու վարձկան գրոհայինների կամ «Բայրաքթարների» և ժամանակակից այլ սպառազինությունների կիրառումը, այլ առավելապես իմ խորին համոզմամբ տարածաշրջանային հետաքրքրություններ ունեցող աշխարհաքաղաքական մեծ խաղացողների կողմից ներդրված և տարիներ շարունակ նախապատրաստված հատուկ գործողությունը․․․ Գործողություն, որի հիմնական իրականացնողը պետք է դառնար երկրի ղեկը բռնազավթած ազգադավ և «հեղափոխական» հորջորջված անմեղսունակների այն խումբը, որը, հանուն անձնական շահի, պատրաստ էր օտարվել ազգային ու բարոյական բոլոր արժեքներից, և «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կեղծ քողի տակ գնալ Հայրենիքը կործանման տանող գործարքի...

Հ. Գ.- Սակայն, այս ամենով հանդերձ ասել, որ «գործարքն» ավարտված է, ճիշտ չէր լինի և դրանում համոզված են ոչ միայն «պատվիրատու» գերտերությունները, այլև «գործարքի» դիմաց վճարողները: Ավելին, հիմնական թիրախը, որին նպատակաուղղված է գերտերությունների հարվածը, Արցախում հիմնավորվելով, դարձել է ավելի մեծ գլխացավանք, քան նախկինում էր... Կարծում եմ՝ այս համատեքստում կարելի է դիտարկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված վերջին հայտարարությունը...

Այնպես որ աշխարհաքաղաքական մեծ խաղում «Արցախյան գամբիտը» դեռ շարունակվում է...»,- գրել է Սենոր Հասրաթյանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս