76 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել․ շահառուների ընդհանուր թիվը 4392 է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Զինծառայողների ապահովագության հիմնադրամից հայտնում են, որ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 76 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

Այսպիսով ,Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4392-ն է, որից 3976-ը՝ այս պատերազմի արդյունքում, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

--00—ԼՄ