Նիկոլը ուղիղ եթերում խաբում է․ հոկտեմբերի 19-ից հետո ինչքան զոհ տվել ենք քո խղճին է, դատվելու ես

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news

amot-e-staphveq-eduard-sharmaz-n159559-1

Հենց հիմա Նիկոլը ուղիղ եթերում խաբում է։

Նա չի ասում ամենակարեւորը. հոկտեմբերի 19-ին նա մեզ ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տրված ու սա պարտություն է։ Ու իմանալով, որ պարտվել է շարունակել է հազարավոր նոր զոհեր տալ հոկտեմբերի 19-ից հետո։

Նա նաեւ ասել է, որ խնդրել  է Պուտինին ՀՀ սահմանին ռուսական դրոշներ տեղադրեն, որ Ադրբեջանը չներխուժի Սյունիք, իսկ հիմա եկել ազգային տղա է խաղում, թե թույլ չեմ տվել Մեղրիում խաղաղապահներ ու միչանցք։

Հիմա համեմատեք հոկտեմբերի 19-ի առաջարկն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։

Եթե հոկտեմբերի 19-ին Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ թեկուզ ադդբեջանցիների վերաբնակեցման հեռանկարով, ապա նոյեմբերի 9-ին Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության։

Հոկտեմբերի 19-ին Շուշիում ծածանվելու էր Արցախի դրոշը, իսկ Ամենափրկիչ եկեղեցու վրա՝ խաչը։ Իսկ այսօր այնտեղ ադրբեջանական դրոշ է, խաչն էլ հանված է։

Հոկտեմբերի 19-ից հետո հազարավոր տղաներ զոհվեցին։

Հոկտեմբերի 19-ից հետո ինչքան զոհ տվել ենք՝Նիկոլի խղճին է։

Ու դրա համար նա դատվելու է։

--00—ՅՄ