Նիկոլ Փաշինյանն էր ՌԴ-ին մեղադրում Ապրիլյան պատերազմն Ադրբեջանի հետ պայմանավորվելու մեջ․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

photo_2023-04-14_19-19-50

Նիկոլ Փաշինյանն էր ՌԴ-ին մեղադրում Ապրիլյան պատերազմն Ադրբեջանի հետ պայմանավորվելու մեջ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Վարչապետի աթոռին բազմած Նիկոլն էր ապագա սպասվող 44-օրյա պատերազմի մեղքը նախապես դնում ՌԴ-ի վրա ու ասում ,որ առանց Ռուսաստանի «դաբրոյի» պատերազմ չի կարող լինել

Նիկոլն է ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանի սպառնալիք համարում։

Այսքանից հետո եկել ի՞նչ է խոսում հայ-ռուսական հարաբերությիւնների ու նախկինների մասին։

Նախկինների օրոք Ալիեւն իրան «չափ տված» էր պահում,իսկ Նիկոլի օրոք՝ Հայաստանի իշխանություններին դժբախտաբար դարձրել է «բիզիմդիրի» ու «նոլդուների» կարգավիճակի։

Նիկոլի կարմիր գիծն իր աթոռն է եւ «ունիտազը»,ոչ ՀՀ-ն ու ոչ էլ Արցախը նրա համար նույնիսկ գրոշի արժեք չունեն»։

--00—ՅՄ