9-րդ պաշտպանական շրջանի դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

37774_b.thumb_.jpg

Առաջնագծի 90%-ով մեր զորքերը հաջողությամբ դիմակայում էին գրոհները, սակայն մենք լրջագույն խնդիրներ ունեինք 9-րդ պաշտպանական շրջանում, որի պաշտպանական դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին ու հասել Ջեբրայիլի մատույցներին։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

Նրա խոսքով՝ բանակի առջև խնդիր էր դրված կանգնեցնել Ադրբեջանի գրոհներն ու թույլ չտալ առաջխաղացումը։ Ըստ նրա՝ պատերազմը կանգնեցնելու փորձերը ցույց են տալիս, որ մինչև ի վիճակի չլինեին կանգնեցնել ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու փորձերն անարդյունք էին լինելու, կամ էլ պետք է գնայինք ցավոտ զիջումների. «Որքան էլ հասկանայի ցավոտ փոխզիջումների պոտենցիալ անհրաժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում։ Մյուս կողմից, քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ շատ կոնկրետ նպատակ և մոտիվացիա։ Մյուս կողմից էլ, վերը նշված բանակցություններից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին է»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ վերցնելով այն՝ ադրբեջանցիները փակում էին ճանապարհն ու հնարավորություն ստանում գրոհել Ստեփանակերտ։

--00--ԶՀ