Լոռու մարզպետը պարգևատրել է մարզի բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

դդ

Այսօր՝ հունիսի 21-ին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է Լոռու մարզի բուժհաստատությունների մի շարք​ բուժաշխատողների:

Մարզպետը, ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ քչերին է տրված արհեստավարժ,հոգատար, իսկական բժիշկ կամ բուժաշխատող լինելու շնորհը: Երբ հիվանդը վերջինների կարիքն է ունենում, նրանք մոռացության են տալիս անձնական կյանքը և ցանկացած այլ գործ։

--00—ՍՊ