Առաջիկայում ԱՄՆ-ում տեղի կունենա հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլը․ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

հայ-ադրբեջանական բանակցություններ

Ամենամոտ ժամանակներս ԱՄՆ-ում նախատեսվում է խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլը․

«Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի խաղաղ ապագային: Մենք համարում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և խաղաղության հասնելու բանալին է»,- հունիսի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Պատելը, փոխանցում է «Ազատությունը»։ 

Անդրադառնալով հայ-ադրբեջանական խնդրին Մոսկվայի մասնակցությանը, Պատելն ասել է. «Եթե Ռուսաստանը ենթադրում է, որ կարող է կառուցողական դեր կատարել, ապա, իհարկե, կարող է դրանով զբաղվել: Մենք համարում ենք, որ բանակցությունների գործընթացը շարունակվում է, և Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր է դրանում, պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավվել»:

Պատելի խոսքերով, հայ-ադրբեջանական վաշինգտոնյան նոր հանդիպումները «տեղի կունենան շատ շուտով»:

--00—ՍՊ