Կրակովում Եվրոպական ամառային երրորդ խաղերի բացման արարողությանը ծածանվեց Հայաստանի դրոշը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

photo_2023-06-22_11-51-56

Լեհաստանի Կրակով քաղաքում պաշտոնապես տրվել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկը. խաղերի ընթացքում 49 երկրի ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 28 մարզաձևում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Դրոշների շքերթին Հայաստանի դրոշակակիրներն են եղել աթլետներ Լևոն Աղասյանն ու Գայանե Չիլոյանը:

Նշենք՝ Եվրոպական ամառային երրորդ խաղերում արդեն իսկ մեկնարկել են մարզական մրցումները:

Մրցումային առաջին օրը հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է երրորդ դիվիզիոնի հաղթող՝ 16,36 մ արդյունքով զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

--00—ՅՄ