Էրդողանն ու Ալիևը շնորհավորել են միմյանց և երկու երկրների ժողովուրդներին Կուրբան Բայրամ տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

ali_erdo2.thumb_.jpg

Հունիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նրանք շնորհավորել են միմյանց և երկու երկրների ժողովուրդներին Կուրբան Բայրամ տոնի առթիվ և փոխանցել իրենց բարեմաղթանքները։

Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում, և տեղի է ունեցել մտքերի փոխանակում դաշնակցային կապերի հետագա զարգացման շուրջ։

--00—ԶՀ