Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները պարգևատրվել են ՆԳՆ պատվոգրերով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news

photo_2023-07-14_14-10-47

ՆԳ նախարարը պարգևատրել է ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամներին

Հուլիսի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամներին։

Վահե Ղազարյանը բարձր գնահատելով ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի համակարգմամբ աշխատանքային խմբի ամենշաբաթյա ռեժիմով աշխատանքը՝ շնորհակալություն է հայտնել պարեկային ծառայության ներդրման և զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար։

Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի՝ միջազգային կազմակերպություններն ու պետական մյուս մարմինները ներկայացնող մի խումբ անդամներ, պարգևատրվել են Ներքին գործերի նախարարության պատվոգրերով և հուշանվերներով։

--00—ՅՄ