ՀՀ իշխանություններն իրենց անգործությամբ լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները․ Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news

359837300_820515812777129_3658828478223062595_n

Արցախում յոթ ամիս շարունակվող պաշարումը աստիճանաբար վերածվում է ցեղասպանության, երբ արդեն մեկ ամիս է՝ մեր հայրենակիցները ամբողջովին զրկված են սննդից, դեղորայքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունը մեզ համար զարմանալի չէ և այն չի դադարելու առանց մեր ուժի և կամքի։

Ռուս խաղաղապահների և միջազգային հանրության լռության ներքո՝ Արցախում մահանում են մանկահասակ երեխաներ, մարդիկ չեն կարողանում ստանալ բուժօգնություն, հայթհայթել մի կտոր հաց․․․

Իսկ Հայաստանի իշխանություններն իրենց անգործությամբ և հակաարցախյան հռետոնաբանությամբ լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները՝ որպես սեփական տարածքում իրականացվող քայլեր։

ֆվտգւյֆ

Ակնհայտ է, որ մենք մենակ ենք այս հարցում և մեր խնդիրների լուծումը ինքներս պետք է իրականացնենք՝ դառնալով ուժեղ պետություն՝ մեր նպատակների ու երազանքների ճանապարհին։

Հայաստանի ու Արցախի հզորացումը ուղղակի այլընտրանք չունի։ Իսկ դա անելու համար պետք է հեռացնենք այդ ճանապարհի բոլոր խոչընդոտները և խոչընդոտողներին՝ առաջին հերթին»։

--00—ՅՄ