Համաժողովրդական շարժումը խորհրդանշում է մեր անկոտրում կամքը. ԱՀ ներքին գործերի նախարար

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24News   

շարժում

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր, Արցախի վերածնման օրը, ոստիկանության պետ գնդապետ Արտեմ Հարությունյանի, ոստիկանության և ԱԻ պետական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել վերջին պատերազմում նահատակված ոստիկանների շիրիմներին:

Կարեն Սարգսյանը կարևորել է օրվա խորհորդը, նշելով, որ այն մեր լինելիության, անվերջանալի պայքարի, ուժի ու կամքի խորհրդանիշն է: 33 տարի առաջ այս օրը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, Արցախի պատմության մեջ բախտորոշ տարեթիվ է: Համաժողովրդական շարժումն իր մեջ ամփոփում է հաղթանակներ ու ձեռքբերումներ, խորհրդանշում մեր անկոտրուն կամքը, երկրի վերածնունդը՝ անցյալն ու ներկան շաղկապող գաղափարներով:

--00—ՄՀ