Ժողովու'րդ, շարժվում ենք դեպի ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայր. Արցախի պետնախարարի կոչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news

Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական շարժման ժամանակ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ երթով շարժվում են դեպի ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայր։

Ներսիսյանը կոչով դիմեց ՀՀ ժողովրդին և համայն հայությանը․ «Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը վտանգի մեջ է, վտանգված է մեր երեխաների կյանքն ու առողջությունը։ Խնդրում եմ, ընդամենը նայեք այս հրապարակում հավաքված մարդկանց աչքերին ու զգացեք ձեզ փոխանցվող պատասխանատվությունը։ Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր իրենց տառապանքների, կյանքի ու առողջության գնով անում են ամեն ինչ, որպեսզի դուք աշխարհի որ կետում էլ լինեք Արցախի անունը լսելիս գլխիկոր չմնաք, գետինը չմտնեք»,-ասաց նա։

Պետնախարարը նշեց, որ շարժվելու են դեպի խաղաղապահների տեղակայման վայր, որտեղ իրենց կդիմավորեն Ասկերանի շրջանի բնակիչները․ «Ռուս խաղաղապահներին նույնպես պետք է ներկայացվի Արցախը ապաշրջափակելու և հումանիտար աղետը դադարեցնելու պահանջ-խնդրանք»,-ասաց Ներսիսյանը՝ տեղեկացնելով, որ դրանից հետո հանրահավաքը կշարունակվի կրկին Վերածննդի հրապարակում։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ