Բալասանյանի որդին և ազգականներն ազատ են արձակվել, նա դեռ հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24news

վ

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալված որդին, եղբայրը, քեռորդին ազատ են արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանը շարունակում է գտնվել հիվանդանոցում, այդ մասին լրատվամիջոցներին ասել է Բալասանյանի պաշտպանը։



Հիշեցնենք՝ դատարանը նախօրեին մերժել է Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը։ Պաշտպանը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։



Հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։





--00—ՍՊ