Հացահատիկային միջանցքի թեմայով Ֆիդանը բանակցել է Լավրովի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1a843d73-42b3-45cc-9205-d0361d411a36.jpg

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Տեղեկությունների համաձայն՝ նախարարները քննարկել են Սևծովյան հացահատիկային միջանցքի վերագործարկմանը վերաբերող հարցեր, ինչի շուրջ Լավրովը որոշակի պայմաններ է առաջ քաշել:

Բացի այդ, նշվում է, որ Ֆիդանը Թուրքիայում բռնկված անտառային հրդեհները մարելու նպատակով Ռուսաստանից մեծ ինքնաթիռ է խնդրել:

Ավելի վաղ Ֆիդանը վերոհիշյալ միջանցքի շուրջ ծավալվող զարգացումները քննարկել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Հիշեցնենք, որ Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագիրը դադարեցնելու որոշման մասին Կրեմլը հայտարարություն էր տարածել հուլիսի 17-ին: 



--00—ԶՀ