«Հացահատիկային միջանցքը սեպ է խրում Անկարայի և Մոսկվայի միջև»․ թուրքական մամուլ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

04180ce9-cc95-442b-869f-f1c36f478bc3.jpg

Թուրքական մամուլում հուլիսի 24-ի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից արված հայտարարությունից ի վեր լայնորեն շրջանառվում է «Հացահատիկային միջանցքը» սեպ է խրում Մոսկվայի և Անակարայի միջև» արտահայտությունը, գրում է Ermenihaber.am-ը։

Նման որակում ստացած հայտարարության մեջ ասվում էր, որ «Հացահատիկային միջանցքի» շրջանակներում Թուրքիայից Ռուսաստան ուղևորվող օտար նավում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր։

Վերջին մեկ շաբաթվա ռուսական կողմի հայտարարությունների համաձայն՝ այդպիսի հետքեր են հայտնաբերվել ուկրաինական նավահանգիստներ մուտք գործող և Թուրքիայից Ռուսաստան ուղևորվող նավերում։ 

--00—ԶՀ