Քաղաքային բարեփոխումներին առնչվող խնդիրներ են քննարկվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24news

photo_2023-07-21_15-04-25.

Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: Հայեցակարգի մշակմանն առնչվող խնդիրներ են քննարկվել Հայաստանում ԱՄՆ  դեսպանատան իրավապահ համագործակցության բաժնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Կարևորելով համակարգի ստեղծումը՝ փոխքաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում կան բազմաթիվ ոլորտներ, որոնք կանոնակարգման անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես, կարևորվել է վերահսկողական գործառույթի ու լիազորությունների ապահովումը՝ փողոցային առևտրի կանոնակարգման, չնախատեսված վայրերում աղբ թափելու, ապօրինի շինարարության, ապօրինի գովազդների տեղադրման, հասարակական տրանսպորտի ուղեգծերի ու ավտոկայանատեղիների կանոնակարգման և հասարակական կարգի պահպանության նպատակով: :

Բաժնի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին իր հերթին կարևորել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է աջակցել համայնքին՝ միասնական քաղաքականություն մշկելու ու արդյունավետ համակարգ ստեղծելու գործում:

Կողմերը պայմանավորվել են գործողությունների փաթեթ մշակել, որը կներառի հստակ ոլորտները, վարչությունների գործառույթները, կանոնադրությունն ու, անհրաժեշտության պարագայում, նաև օրենսդրական փոփոխությունները:

--00—ՅՄ