ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Ավարտին են մոտենում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ և Շողակաթ համայնքի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրի պեղումները, որոնք իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ Գերմանիայի Հալեի Մարտին Լյութերի համալսարանի հետ համատեղ, Արսեն Բոբոխյանի և Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հայ-գերմանական հնագիտական արշավախմբի ղեկավարի տեղակալ Մարիամ Ամիրյանը, պեղումներն ընթանում են 2020 թվականից սկսած: Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի և դամբարան, որը թվագրվում է Ք. ա. երրորդ հազարամյակի առաջին կեսին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ