Փաշինյանը ներկայացրել է գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24News  

կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:

Վարչապետը կրկին տեղեկատվություն է ներկայացրել գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների մասին, լսել ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

  

 --00—ՄՀ