Սյունիքը մեզ համար կարմիր գիծ է, արցախցիների կարիքները հաշվառում ենք. Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

«Տվյալներ կան, մենք  Կոռնիձորում և Գորիսում  որոշակի կենտրոններ ենք ստեղծել։ Մեր հայրենակիցները, ովքեր տեղափոխվում են, անցնում են գրանցում, նրանց կարիքներն ենք ֆիքսում՝ ինչի կարիք ունեն, ընտանիքը քանի հոգուց է բաղկացած և այլն։ Պարզում ենք նաև, արդյոք հայաստանբում բարեկամներ ունեն։ Այս ամենը պարզելուց հետո մեր հայրենակիցները տեղափոխվում են»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով Արցախից տեղահանվածների հետ տարվող աշխատանքներից։

Խոսելով Ադրբեջանի հնարավոր հավակնություններից Սանոսյանն ասաց․«Սյունիքը մեզ համար կարմիր գիծ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ