Բայդենը հրամանագիր է ստորագրել Չինաստանում ԱՄՆ-ի ներդրումները սահմանափակելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

բայդ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է Միացյալ Նահանգների ներդրումները որոշակի տեխնոլոգիաներում և ապրանքներում այնպիսի երկրներում, որոնք «մտահոգություն են առաջացնում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է երկրի ազգային անվտանգության շահերով։

Ներդրումային սահմանափակումները վերաբերում են «ազգային անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող զգայուն տեխնոլոգիաների» ոլորտներին, մասնավորապես՝ կիսահաղորդիչներին և միկրոէլեկտրոնիկային, քվանտային տեղեկատվական տեխնոլոգիաներին և արհեստական ​​բանականությանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր  կայքում։

--00—ԼՀ