Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իբր Հայաստանը մեծ քանակությամբ զենք-զինամթերք է կուտակել սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

սագգգգ

«Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի տարածքում ապօրինի տեղակայված հայկական զինված ուժերը ակտիվացրել են ռազմաինժեներական աշխատանքները և այլ ռազմաշինարարական աշխատանքները, ինչը միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի պարտավորությունների կոպիտ խախտում է, որն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ»։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Առանձնակի մտահոգիչ է Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում անօրինական կերպով տեղակայված էլեկտրոնային պատերազմի սարքավորումների օգտագործումը։ 

Վերջին շաբաթներին «Ադրբեջանական ավիաուղիների» քաղաքացիական ինքնաթիռների հետ մեկտեղ էլեկտրոնային միջամտության են ենթարկվել նաև արտասահմանյան երկրների օդանավերը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում նրանց անվտանգությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

 --00—ԼՀ