Պուտինը չի մեկնի Հնդկաստան` G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

դդ

 

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը չի մեկնի Հնդկաստան՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը անցկացվելու է սեպտեմբերի 9-10-ը՝ առերես ձևաչափով:

Նշենք՝ Հնդկաստանը 2022 թվականի դեկտեմբերի 1-ից նախագահում է G20-ում։

Գագաթնաժողովին հրավիրված են քսանյակի բոլոր առաջնորդները, ինչպես նաեւ եւս ինը երկրների ղեկավարներ՝ Բանգլադեշից, Եգիպտոսից, Իսպանիայից, Մավրիկիոսից, Նիգերիայից, Նիդեռլանդներից, ԱՄԷ-ից, Օմանից եւ Սինգապուրից:

--00—ՍՊ