Պուտինը ելույթ չի ունենա G20-ի գագաթնաժողովում, պատճառը ծանրաբեռնված գրաֆիկն է․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Պուտին Վլադիմիր Սև ծով ՄԱԿ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ ձևաչափով ելույթ չի ունենա G20-ի գագաթնաժողովում։ Չի նախատեսվում նաև տեսաուղերձ Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի համաժողովում, այդ մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Պեսկովի՝ Պուտինն անձամբ է որոշել, որ իր ուղևորությունը G20-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի Ինդոնեզիայի Բալի կղզում, չի կայանա։ Պատճառը ՌԴ նախագահի ծանրաբեռնված գրաֆիկն է և նրա՝ Ռուսաստանում գտնվելու անհրաժեշտությունը։

--00—ԼՄ