Նյուքասլի հետ խաղն ավելի դժվար էր, քան Բարսայի․ Կլոպ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

klopp-ocenil-reshenie-reala-vklyuchit-you-ll-never-walk-alone-vmesto-svoego-gimna-doma_1678955156243738505-735x375

Յուրգեն Կլոպը «Նյուքասլի» դեմ հանդիպումը (2-1) համեմատել է Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղի հետ։

«Շատ ավելի դժվար էր, քան «Բարսելոնայի» դեմ (2019 թվականին Չեմպիոնների լիգայում): Այսօր ամեն ինչ այլ էր: Մենք վատ սկսեցինք խաղը, գոլ բաց թողեցինք, մնացինք տասը հոգով։ Հետո սկսեցինք ավելի լավ խաղալ։ Ընդմիջմանը զգացողություն կար, որ ամեն ինչ կորած չէ։

Նունյեսը զարմանալի էր։ Չեմ կարծում, որ բախտ բերելու կարիք շատ ունեինք: Մենք հանդարտեցրին խաղը և դաշտ մտցրինք Դարվինին:

Ակնհայտ է, որ Դարվինը երջանիկ չէ: Հիմա մրցաշրջանի սկզբում մեզ կայունություն և արդյունք է պետք։ Նա կխաղա, անկասկած: Մենք բոլորի կարիքն ունենք։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես խաղալ, մենք ունենք նոր թիմ, նոր առանցքային խաղացողներ: Ժամանակ է պետք։

Դարվինը երկու գոլ է խփում և չի կարողանում զսպել ժպիտը։ Սա չափազանց կարևոր է թիմի համար»,- ասել է Լիվերպուլի գլխավոր մարզիչը Sky Sports-ին տված հարցազրույցում։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ