Բարսան Լա լիգայի մեկնարկից 1 օր առաջ չի կարողացել գրանցել 10 խաղացողների

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

ֆուտ

«Բարսելոնան» խնդիրներ է ունեցել Իսպանիայի առաջնությունում խաղացողներ գրանցելու հարցում, հայտնում է La portera de Nunez-ը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջնության մեկնարկից մեկ օր առաջ ակումբը չի գրանցել 23 խաղացողներից 10-ին։ Ալոնսոն, Պենյան, Արաուխոն, Ռոբերտոն, Լենգլեn, Դեստը, Էզալզուլին, Ռոմեուն, Մարտինեսը և Գյունդողանը հայտացուցակից դուրս են մնացել։

Իսպանիայի առաջնությունում առաջին հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի օգոստոսի 13-ին՝ «Խետաֆեի» դեմ խաղում։

--00—ԼՀ