ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում կալանավորված 3 երիտասարդներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ռտ

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն օգոստոսի 30-ին և 31-ին Բաքվում տեսակցել են Հակարիի կամրջի ապօրինի անցակետից առևանգված երեք երիտասարդ հայերին, ըստ ընթացակարգերի՝ առանձնազրույցների ձևով է եղել և հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ, բայց չեմ կարող ասել՝ կապ են հաստատել, թե՝ ոչ։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Դիտարկանը, թե հրապարակված նկարներում երևում էր, որ առևանգված Ալեն Սարգսյանի ձեռքին կապտուկներ կան, տեսակցությունն ի՞նչ է արձանագրել, Զառա Ամատունին նշեց, որ ԿԽՄԿ-ն գնահատում է բոլոր հարցերը՝ առողջական վիճակ, պահման վայր, բայց նման հարցերը քննարկվում են տվյալ իշխանության հետ, փակ տեղեկություններ են և չեն բարձրաձայնվում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 3 ուսանողների` Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին, որոնք գալիս էին Հայաստանում սովորելու։

Հերմինե Միքայելյան