Բաքուն Փաշինյանին ստորացուցիչ պայմանագիր է պարտադրում, վերջինիս սիրտը «Ալեքսանդրապոլ» է ուզում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Բաքուն Փաշինյանին ստորացուցիչ պայմանագիր է պարտադրում, վերջինիս սիրտը «Ալեքսանդրապոլ» է ուզում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցը, անդրադառնալով Շառլ Միշելի առաջարկին, նշեց, որ վերջինս փաստացի մերկացրեց Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ ըստ նրա՝ Փաշինյանը, փաստորեն, մասնակցել է Աղդամի ճանապարհի վերաբերյալ քննարկումներին, ինչը համառորեն հերքում էր։

Սուրենյանցի պնդմամբ, Արցախը կորցրել է սուբյեկտայնությունը, նախագահի հրաժարականը միայն դրա հետևանքն է և ոչ թե հակառակը։ Նրա կարծիքով, նոր նախագահը երկու տարբերակ պետք է ունենա՝ կամ բանակցի ադրբեջանցիների հետ և արցախահայերի համար կյանքի ինչ-որ իրավունքներ ապահովի, կամ էլ՝ կազմակերպի նրանց ելքը Արցախից։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ