Ալիևի օգնականը Լաչինի միջանցքը չբացելու հարցում մեղադրում է Հայաստանին և Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հիքմեթ-Հաջիև.-800x445

Մենք շարունակում ենք ներգրավված լինել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ապահովելու Աղդամ (Ակնա)- «Խանքենդի» և Լաչին-«Խանքենդի» (Ստեփանակերտ) ճանապարհների շուտափույթ և միաժամանակյա բացումը ԿԽՄԿ բեռնատարների համար, ինչպես համաձայնեցված է Ադրբեջանի նախագահի և պետքարտուղար Բլինքենի սեպտեմբերի 1-ի հեռախոսազրույցում։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքերով, այդ օրվանից 12 օր է անցել, բայց Հայաստանին ենթակա «ապօրինի ռեժիմը» հրաժարվում է թույլ տալ այդ անցումը և ճանապարհների բացումը․ «Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին կրկնապատկել իրենց ջանքերը և ճնշում գործադրել Հայաստանի ու նրան ենթակա «ապօրինի ռեժիմի» վրա՝ վերջ տալու այս ապակառուցողական քաղաքականությանը»,-գրել է Հաջիևը։

--00—ՅՄ