Ալիևի օգնականը 1 շաբաթում երկրորդ անգամ է հանդիպել Իրանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

147

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին սեպտեմբերի 14-ից հետո կրկին հանդիպել է այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: 

«1 շաբաթում 2-րդ անգամ ես առիթ ունեցա հանդիպելու Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Մեր ջերմ զրույցների ընթացքում մենք քննարկեցինք ներկա իրավիճակը և ապագայի ծրագրերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - գրել է իրանցի դիվանագետը Twitter-ի իր էջում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի և պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները Գորիս-Ղափան ճանապարհին բերման են ենթարկել իրանցի վարորդներին:

--00—ԼՄ