Խոցելի մոդել է, երբ խնդրի դեպքում ՀՀ-ն հրավիրում է հարևաններին, որպեսզի իրեն պաշտպանեն․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Մեր ռազմավարությունը պետք է լինի այն, որ փորձենք այս իրավիճակում առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունը ուրիշներից։ «POLITICO Europe» պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ուզում ենք ունենալ անկախ երկիր, ինքնիշխան երկիր, բայց պետք է ճանապարհներ ունենանք, որպեսզի չհայտնվենք Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի և Հարավի բախումների կենտրոնում… Չի կարող լինել դեպք, երբ Հայաստանը դառնա «վստահված անձ»։ Սա անթույլատրելի է», - մասնավորապես նշել է Փաշինյանը։

«Մոդելը, որով մենք խնդիրերի ժամանակ պետք է հրավիրենք ուրիշներին պաշտպանելու մեզ, կարևոր չէ, թե ովքեր են նրանք, շատ խոցելի մոդել է», - հավելել է ՀՀ վարչապետը։

 

--00—ԱՊ