Ես կազատեի Դավիթ Տոնոյանին աշխատանքից, եթե նա այլ բան ասած լիներ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

«Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ հակամարտությունը կարգավորված չէ, մենք որպես պետություն, ժողովուրդ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման», - «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում», - ասել է վարչապետը։

Հարցին, թե օրեր առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ վերաձևակերպում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը, Փաշինյանն ասել է․

«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից։ Ի՞նչ է ասել նախարարը, նա ասել է՝ եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը», - ասել է Փաշինյանը։