Մեծ Շենի ու Հին Շենի բնակիչները գյուղից դուրս չեն գալիս, դեռ հույսը չեն կորցնում. Եղցահողի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Բնակիչներին` կանանց, երեխաներին տարհանել ենք ռուս խաղաղապահների բազա: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Եղցահող գյուղի ղեկավար Արտակ Հակոբյանը:

«Մենք` տղամարդիկս էս պահին սպասողական վիճակում ենք, գյուղում ենք»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը:

Հարցին ի՞նչ իրավիճակ է գյուղում, Հակոբյանն ասաց. «Հենց էս պահին էլ կրակոցներ է` ականանետից կրակում են»:

«Հենց հիմա Մեծ Շենում եմ, էստեղ ու Հին Շենում նորմալ է, բայց էստեղի բնակիչները չեն տարհանվել` հայի խասյաթ ա սպասողական, չենք հանձնվում հույս ունենք դեռ»,-ասաց համայնքապետն ու կապն ընդհատվեց:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ