Նորից օգտագործվում են նույն «գործիքները»՝ հրահրելով ներքին թշնամանք․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախին ամբողջովին միայնակ են թողել հանցագործ, ահաբեկիչ թշնամու երախում, երբ Արցախը հանձնել են վերջնականապես, իսկ ժողովուրդն իր ընդվզումն է արտահայտում փողոցներում, քպականներն ու մերձքպական շրջանակները հանձնարարություն են ստացել ներքին թշնամանք տարածելու նոր ալիք նախաձեռնել: Ընդ որում՝ երկու ճակատով՝ ընդդեմ արցախցիների և ընդդեմ անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների մասնակցողների: Վերջիններիս հետ կապված «մեսիջները» վերաբերում են վաղուց ծեծված թեմաներին՝ «նախկիններ», «5-րդ շարասյուն», «ռուսական ագենտներ» և այլն:

Ընդ որում, այստեղ առավել ակտիվ են արևմտամոլ իշխանամերձներն անխտիր, թեկուզ նրանցից որոշները հանդես են գալիս իբր ընդդիմադիրի դիրքերից, իսկ իրականում զբաղված են պառակտմամբ: Իսկ ահա իշխանության հետ ասոցացվող տեղեկատվական հարթակները լծվել են արցախցիների դեմ թշնամանք հրահրելու գործին, ընդհուպ փողոցներում ակցիաներ իրականացնողներին որակելով «ղարաբաղցի ջարդարարներ»: Սա մեծ մասի զայրույթն էր առաջացրել: Շատերի կարծիքով, այսպիսով Փաշինյանը նպատակ ունի արցախցիների դեմ թշնամանքի նոր դոզա ներարկել և հիմքեր ստեղծել քաղաքացիական բախումների համար:»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 --00—ԱՊ